ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը բրիտանական «Financial Times» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թայվանի շուրջ հակամարտությունն անխուսափելի է, և առաջարկել է այն կանխելու համար կղզին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ վարչական շրջան դարձնել:
Այս շաբաթ միլիարդատերը, ներկայացնելով ռուս-ուկրաինական կարգավորման իր տեսլականը, ուկրաինական վերնախավի դժգոհությունն էր հարուցել։
«Ես առաջարկում եմ, որ Թայվանի համար հատուկ վարչական գոտի ստեղծվի։ Կարծում եմ` հնարավոր է, որ նրանք կարողանան ավելի լիբերալ պայմանավորվածություններ ձեռք բերել, քան Հոնկոնգի համար»,– նրա խոսքը մեջբերում է պարբերականը։
Մասկը խոստովանել է, որ գաղափարը ոչ բոլորին դուր կգա։