ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական կողմը զապորոժյան ԱԷԿ-ի գնդակոծություններով փորձել է կայանը կեղտոտ միջուկային ռումբ դարձնել: Ռուսական «Առաջին ալիքի» եթերում տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Բայց չէ որ գաղափարախոսությունը հենց դա էր՝ անել հնարավոր ամեն ինչ միջուկային օբյեկտի սպառնալիքի ստեղծման համար ու պարզապես օգտագործել այն որպես կեղտոտ միջուկային ռումբ», - ասել է նա՝ անդրադառնալով Կիևի գնդակոծություններին:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։