Կարեն Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրվել էին հոկտեմբերի 6-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը:
Տեղեկությունը հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։
Հայտնի է՝ ով է փոխարինել Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ ղեկավարի պաշտոնում
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երանուհի Թումանյանցն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2022 թվականի հոկտեմբերի 5-ից հետ էր կանչվել ամենամյա արձակուրդից:
Ավելի ուշ Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել էր իր պաշտոնավարման ավարտի մասին։
Հավելենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հուլիսի 1-ին հրաժարական էր ներկայացրել։ Հուլիսի 4-ից ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարում էր Սերգեյ Չիչոյանը։