Իջևանում բախվել են բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ. կան տուժածներ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 08։20-ի սահմաններում Իջևան քաղաքի Արցախյան փողոցում բախվել են բեռնատար Isuzu ու VAZ 21010 մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 4 մարդ տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել Isuzu-ի դիզվառելիքի արտահոսքը։
Վթար Կոտայքի մարզում. տուժածներին տեղափոխել են երևանյան տարբեր հիվանդանոցներ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։