ՀԱՊԿ փոխարտգործնախարարների խորհրդակցություններ են եղել. ի՞նչ հարցեր են քննարկվել

Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների փոխարտգործնախարարների` Երևանում կայացած խորհրդակցությունների շրջանակում Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը գործընկերներին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Սաֆարյանը նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտության մասին։
«Նախարարի տեղակալն ընդգծել է Ադրբեջանի կողմից իրականացված հայ ռազմագերիների սպանությունների, խոշտանգումների, պատերազմական այլ հանցագործությունների հստակ հասցեական դատապարտման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է հանցագործների պատասխանատվության ենթարկումը, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորությամբ։
Քննարկվել է ՀԱՊԿ օրակարգում առկա մեկ տասնյակից ավելի հարց, նախանշվել դրանց մասով հետագա աշխատանքը։
ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. Զախարովա
Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերին Հայաստանում նախատեսվող ՀԱՊԿ գագաթնաժողովի և կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների` դրան նախորդող համատեղ նիստի անցկացման հարցերին։