Հայաստանը ձեռնպահ մնաց․ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունեց հակառուսական բանաձևը

Բանաձևին դեմ են քվեարկել Բոլիվիան, Վենեսուելան, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան և Էրիթրեան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանում Եվրամիության երկրների ներկայացրած հակառուսական բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ: Ձեռնպահ են մնացել 24 պատվիրակություն, այդ թվում՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կատարը, Մեքսիկան, Պակիստանը, Սենեգալը, Սուդանը և Ուզբեկստանը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական կայքի տվյալով՝ դեմ են քվեարկել 6 երկիր՝ Բոլիվիան, Վենեսուելան, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան և Էրիթրեան։ Հակառուսական նախաձեռնությունը պաշտպանել են 17 պետություն՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Կորեան, Ճապոնիան, Արգենտինան և Ուկրաինան։
Արդյունքում նախագիծն ընդունվել է 17 ձայնով, այսինքն՝ ակնհայտ փոքրամասնությամբ, քանի որ քվեարկությանը մասնակցել են 47 երկիր։ Այսպիսով, Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող կնշանակվի մեկ տարի ժամկետով։
Զելենսկին կոչ է արել ՆԱՏՕ-ին կանխարգելիչ, ոչ թե ի պատասխան հարվածներ հասցնել ՌԴ-ին
Ռուսաստանը մարդու իրավունքների խորհրդի անդամ չէ, այդ պատճառով քվեարկությանը չի մասնակցել։
Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ի ժնևյան շտաբում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ այս նախագիծը կառուցված է ԱՄՆ-ի և նրա կամակատարների հայտնի զրպարտությունների վրա:
«Այս նախաձեռնության հեղինակները բացահայտ խոստովանում են, որ նոր մանդատն իրենց պետք է, որպեսզի տեղեկություններ ստանալու խողովակ ունենան Ռուսաստանի քաղաքացիական հասարակության այն ինստիտուտներից, որոնք գոյատևում են արևմտյան դրամաշնորհների շնորհիվ», - ասել է ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը:
Նրա խոսքով՝ բանաձևի իրական նպատակը Ռուսաստանի վրա ևս մեկ ճնշող լծակ ստեղծելն է:
«Փորձում են մեր երկրին պատժել արտաքին և ներքին անկախ քաղաքականություն վարելու համար և ռուսական սյուժեն տևական ժամանակ ամրագրել Մարդու իրավունքների խորհրդի օրակարգում, որպեսզի կեղծ մեղադրանքներ թափեն մեզ վրա»,- ամփոփել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը Ժնևում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և ավարտվում է այսօր։
ԱՊՀ մյուս երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն աճել է և հասել 96 մլրդ դոլարի