Հաղորդակցությունների ապաշրջափակմանն Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում մանրամասներ է հայտնել Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Պրահայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ հաստատել է հայկական կողմի առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առնչությամբ։ Փաշինյանը երեկ կայացած հանդիպման մասին մանրամասներ է հայտնել իր թվիթերյան էջում։
«Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը լիովին հարգելով»,–գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
Այդ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։