Էրդողանն ասել է Պուտինին, որ Անկարան ամեն ինչ կանի ուկրաինական հարցի խաղաղ լուծման համար

Արխիվային լուսանկար
Ռուս և թուրք առաջնորդները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում ու երկկողմ հարաբերությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասելէ, որ Թուրքիան պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի գրասենյակին։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
«Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ու իրենից կախված ամեն ինչ անել ուկրաինական հարցի խաղաղ լուծում գտնելու համար՝ ի շահ բոլորի», - հայտնել են գրասենյակից:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ պաշտոնական Անկարայի նպատակն է մոտ ժամանակներս կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Թուրք առաջնորդի կարծիքով՝ Զելենսկու և Պուտինի հանդիպումը թույլ կտա նախագահներին կայուն հրադադարի հասնել։ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինացի և ռուս առաջնորդներին՝ ռազմագերիների փոխանակման գործընթացին աջակցելու համար:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 225-րդ օրը։