ԱՄՆ–ն չի պատրաստվում անմիջական մասնակցություն ունենալ Ուկրաինայի հակամարտությանը. Պետդեպ

Պետդեպարտամենտ
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ–ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ–ին, ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն չի պատրաստվում անմիջական մասնակցություն ունենալ Ուկրաինայում ընթացող հակամարտությանը։ Այս հայտարարությունն արել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հստակ հասկացրել են, որ քանի դեռ ԱՄՆ–ի կամ մեր դաշնակիցների վրա ուղիղ հարձակում չի եղել, ապա չենք պատրաստվում անմիջականորեն ընդգրկվել այդ հակամարտության մեջ` ո՛չ ամերիկյան զինվորներ ուղարկելով, ո՛չ էլ հարձակվելով ռուսական ուժերի վրա»,– ասել է Պատելը` մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը։
Ավելի վաղ Զելենսկին, տեսակապով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուի ինստիտուտում, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ-ին, ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին: Ավելի ուշ Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը պարզաբանել էր, որ նա ՌԴ-ի դեմ միջուկային զենք կիրառելու կոչ չի արել, այլ կանխարգելիչ պատժամիջոցներն է նկատի ունեցել։
ՌԴ–ն չի կարող անտեսել Զելենսկու՝ կանխարգելիչ հարված հասցնելու հայտարարությունները. Պեսկով
Պեսկովը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ նման խոսքերը ոչ այլ ինչ են, քան համաշխարհային պատերազմ սկսելու կոչ, դրա պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք փաստացի ղեկավարում են Կիևի գործողությունները: Նա նաև ընդգծել էր, որ Զելենսկու խոսքերին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները: Ուկրաինայի նախագահի հայտարարությունները դժգոհություն են հարուցել նաև ՄԱԿ-ում, որտեղ հիշեցրել էին, որ միջուկային հակամարտության վերաբերյալ բանավեճերն անգամ անընդունելի են։
Կիևը զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիք է ստեղծում․ Լավրով