Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի 16–հոգանոց պատվիրակությամբ

ԱԺ նախագահը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ից 12-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի 16–հոգանոց պատվիրակությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի պաշտոնական կայքից։
Ըստ փասթաթղթի` Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվա կմեկնեն պատգամավորներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Գուրգեն Արսենյանը, Հայկ Սարգսյանը, Մարինա Ղազարյանը և Տարոն Մարգարյանը։ Նրանց հետ կմեկնեն նաև ԱԺ 8 աշխատակիցներ։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ից 12-ը։
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան
Հիշեցնենք`այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու։