Զապորոժիեի մարզի իշխանություններն առաջարկել են Բերդյանսկում ռազմածովային բազա տեղակայել

Բերդյանսկ
Իշխանությունները նախատեսում են տարածաշրջանում դեռևս խորհրդային տարիներից մնացած ամբողջ ռազմական ենթակառուցվածքը փոխանցել ՌԴ պաշտպանության նախարարությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. «Մենք Ռուսաստանի հետ ենք» զապորոժյան շարժման նախագահ, Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը կարծում է, որ Բերդյանսկում կարելի է Ռուսաստանի ռազմածովային բազա տեղակայել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ Ազովի ծովը վերադարձրել է իր պատմական կարգավիճակը` կրկին դառնալով Ռուսաստանի ներքին ծովը։
Բացի այդ, նրա խոսքով, իշխանությունները նախաձեռնում են տարածաշրջանում դեռևս խորհրդային ժամանակներից մնացած ամբողջ ռազմական ենթակառուցվածքը փոխանցել ՌԴ պաշտպանության նախարարությանը։ Խոսքը վերաբերում է Մելիտոպոլի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանին, Բերդյանսկում գտնվող զորավարժարաններին ու ռազմածովային ենթակառուցվածքներին։
Որոշակի տարածքներ կվերադարձվեն. Պեսկովը` Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մասին
Հիշեցնենք` ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում անցկացված հանրաքվեներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 5-ին ստորագրեց այդ շրջանները ՌԴ կազմ ընդունելու մասին դաշնային սահմանադրական օրենքները։
Ուկրաինական զորքերը 7 րոպեում 13 արկ են գցել Դոնեցկի վրա․ԴԺՀ ներկայացուցչություն