Տատյանա Տարասովային հիվանդանոց են տեղափոխել. ԶԼՄ

Տատյանա Տարասովա
Հայտնի մարզիչը հոսպիտալացվել էր նաև այս տարվա հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է Sports.ru–ն` հղում անելով անանուն աղբյուրին։
Պարբերականի տեղեկություններով՝ Տարասովային հիվանդանոց են տեղափոխվել հոկտեմբերի 5-ին։ Պատճառը չի նշվում։
Հայտնի մասնագետը պետք է ընդգրկվեր «Սառցե ժամանակաշրջան» հեռուստաշոուի ժյուրիի կազմում, սակայն առաջին թողարկման նկարահանումների ժամանակ նրան փոխարինել է մարզիչ Ելենա Չայկովսկայան։
Նշենք, որ նա հոսպիտալացվել էր նաև 2022-ի հունիսին։
Հիշեցնենք` Տարասովային ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչում է շնորհվել 1975 թվականին։ 2008 թվականին նրա անունն ընդգրկվել է Համաշխարհային գեղասահքի փառքի սրահում։ Նրա աշակերտների թվում է 2002 թվականի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը։