Սա լիովին նոր ֆորմատ է, որից մեծ սպասումներ ունենք. Սիմոնյանը` Պրահայի հանդիպման մասին

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը նշեց, որ եթե բանակցությունների արդյունքում ինչ–որ փաստաթուղթ ստորագրվի, կստացվի, որ այս ֆորմատը Մինսկի խմբից ավելի բարձր մանդատ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Պրահայում այսօր սպասվելիք հանդիպումը լիովին նոր ֆորմատով է, որից շատ ավելի մեծ սպասումներ ունենք։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
«Այսօր ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ, եթե նախկինում Մինսկի խմբի դեպքում համանախագահների մակարդակով էր հանդիպումները, ապա այսօր երկրների ղեկավարների մակարդակով էր։ Եթե բանակցությունները բերեն որևէ փաստաթղթի, կստացվի, որ ավելի բարձր մանդատ ունի այս ֆորմատը»,–ասաց Սիմոնյանը։
Նա հավելեց, որ, սակայն, ՀՀ ինքնիշխան տարածքն անքննելի է, և բոլոր հայտարարությունները, որ խաղաղության հնարավոր բանակցություններն ինչ-որ բանի դիմաց են, որևէ հիմք չունեն։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մեկնել է Պրահա։ ՀՀ վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:
Փաշինյանն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Փորձում է իր ճակատից մաքրել դավաճանի խարանը. Աշոտյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Այցի շրջանակում Պրահայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Այսօր ժամը 20-ին, նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: