Քաջարանի թունելի շինարարությունը կարժենա 247 մլն դոլար ու կավարտվի 2026 թվականին

Սիսիան–Քաջարան ճանապարհ
Շինաշխատանքների իրականացման կապալառուների ընտրության գործընթացը նախատեսված է 2022 թվականի երրորդ եռամսյակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հյուսիս–հարավ ավտոճանապարհի` Սյունիքի մարզով անցնող հատվածի Ագարակ-Քաջարան թունելի շուրջ 32 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը կարժենա 247 290 000 ԱՄՆ դոլար։ Դրանից 135 մլն դոլարը կտրամադրի Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամը, 112 290 000–ը` ՀՀ կառավարությունը։
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ հավանություն տվեց հերթական վարկային պայմանագրի ստորագրմանը։
2021 թվականին հաստատված նախագծով այն բաղկացած է երկու հատվածից` Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք և Քաջարանի թունելի ելք - Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ։ Նշենք, որ միայն Քաջարանի թունելի երկարությունը լինելու է շուրջ 7 կմ:
Կառավարության որոշման համաձայն` շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ` 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը։ Այս հաշվարկով կառավարությունը որոշել է վարկային միջոցների հասանելիության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30–ը` նախկինում սահմանված 2022 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարեն։
Հնդկաստանը Հայաստանին 478 մլն դրամ աջակցություն կտրամադրի
Շինարարական նախագծեր կազմելու համար կառավարությունը հայտարարել էր միջազգային մրցույթ։ 2019 թվականի հունիսի 11-ին նախագծային աշխատանքների իրականացման և շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրեր են ստորագրվել հաղթող ճանաչված «Այ Առ Դի Ինջենիրինգ» (Իտալիա) և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) ընկերության հետ։
Շինաշխատանքների իրականացման կապալառուների ընտրության գործընթացը նախատեսված է 2022 թվականի երրորդ եռամսյակում:
Հիշեցնենք` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ տրանշի նախագծի ֆինանսավորման համաձայնագիրը ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2015 թվականի ապրիլի 14-ին:
Սահմանամերձ բնակավայրերի հիփոթեքային վարկի աջակցության տրամադրումը կմեկնարկի նոյեմբերից