Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
Փաշինյան–Էրդողան հանդիպման մանրամասները դեռ հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Պրահայում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:
«Սա առաջին հանդիպումն էր Թուրքիայի և Հայաստանի միջև առաջնորդների մակարդակով 13 տարի անց»,–նշում է հեռուստաալիքը:
Հավելենք, որ Պրահայում հավաքվել են ԵՄ անդամ և գործընկեր չորս տասնյակից ավելի երկրների ղեկավարներ. այստեղ անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։
Նշենք, որ մինչ այդ կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ինչպես նաև Փաշինյան–Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը: