Կատարի էմիրն ընդհատել է այցը Չեխիա և ժամանակից շուտ հեռացել Պրահայից. ԶԼՄ

Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին
Ըստ Deník N պորտալի՝ Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին «ներկայացրել է պահանջներ, որոնք չեխական դիվանագիտությունը չի կարողացել բավարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հրավերով հոկտեմբերի 5-ին Չեխիա ժամանած Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանին ժամանակից շուտ ընդհատել է իր եռօրյա այցը և նույն օրը հեռացել Պրահայից։ Տեղեկությունը հայտնում է Deník N պորտալը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ տեղեկության՝ էմիրը պահանջներ է ներկայացրել, որոնք չեխական դիվանագիտությունը չի կարողացել բավարարել։ Նա Պրահայից մեկնել է հոկտեմբերի 5-ին՝ ժամը 22:00-ին։
Կատարի ղեկավարը Չեխիայի մայրաքաղաքում աշխատանքային ծրագրով հոկտեմբերի 5-ին և 6-ին պաշտոնական միջոցառումների պետք է մասնակցեր։ Նա հասցրել է բանակցություններ վարել Զեմանի հետ և հանդիպել հանրապետության վարչապետ Պետր Ֆիալայի հետ։ Հոկտեմբերի 7-ին ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում նա պետք է հանդիպեր ԵՄ առաջնորդներին:
Պրահայի ներկայացուցիչ Իրժի Օվչաչեկն ավելի վաղ հայտնել էր, որ բնական գազի զգալի պաշարներ ունեցող Կատարի հետ բանակցությունները կարող են օգնել հաղթահարել Չեխիայի կախվածությունը ՌԴ-ից, մասնավորապես` գազի մատակարարումից։ Սա էմիրի այցն առաջինն էր Չեխիայի և Կատարի հարաբերությունների պատմության մեջ։