Կարևոր է Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների հասցեական արձագանքը. Փաշինյան

ՀՀ վարչապետը Պրահայում առանձնազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
ՀՀ վարչապետը Պրահայում առանձնազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Հունաստանի կողմից Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները: Փաշինյանն այդ մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նշվում է նաև, որ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքն ու ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ պահանջները:
Փաշինյանը և Միցոտակիսն ընդգծել են մարտահրավերների հաղթահարման գործում երկկողմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետը Պրահայում առանձնազրույց է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը:
Նշենք, որ մինչ այդ կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Իսկ այժմ ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։