Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ հատվածում ասֆալտապատումն ավարտվել է

Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման՝ անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ (18.7կմ) հատվածում ասֆալտապատումն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Այս պահին ընթանում են ճանապարհի կահավորման՝ անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Մինչև ընթացիկ տարվա վերջ Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը կավարտվի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ վերակառուցումն իրականացվել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 22-ին Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց Թալին–Լանջիկ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար։
Կապալառուն գնաց, ճաքերը մնացին. երբ ու ինչ փողերով կավարտվի Հյուսիս–հարավի շինարարությունը