ՀՀ ՊՆ–ն չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար շուրջ 1 միլիարդ 805 միլիոն դրամ կստանա

ՀՀ պաշտպանության նախարարություն
Հատկացումների անհրաժեշտությունն առաջացել է առաջնահերթ ծախսերի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը չնախատեսված առաջնահերթ ծախսերի համար շուրջ 1 միլիարդ 805 միլիոն դրամ (մոտ 4,4 մլն դոլար) կստանա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ինչպես նշված է նախարարության պարզաբանման մեջ, հատկացումն անհրաժեշտ է ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով 2021 թվականի պետական բյուջեով չնախատեսված ու առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:
ՀՀ կառավարությունը 39 մլն դրամ հատկացրեց օլիմպիադայի փոխչեմպիոն դարձած շախմատիստների համար
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022 թվականի պաշտպանական բյուջեն աճել է 11%-ով և սահմանվել մոտ 345 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 850 մլն դոլար)։
Սահմանամերձ բնակավայրերի հիփոթեքային վարկի աջակցության տրամադրումը կմեկնարկի նոյեմբերից