ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում. Զախարովա

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հիշեցրեց, որ հոկտեմբերի 7-ին նշվում է կազմակերպության 20-ամյակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում խաղաղություն և կայունություն պահպանելու գործում։ Ամենշաբաթյա ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրեց, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։
20 տարի առաջ հենց այս օրը որոշվեց միջազգային տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակ տրամադրել ՀԱՊԿ-ին։
«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունը պատվավոր ճանապարհ անցավ։ Համատեղ ջանքերով ստեղծվեց անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ը նաև առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասաց Զախարովան։
«Սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք». Ալեն Սիմոնյանը` ՀԱՊԿ–ի մասին
Նա ընդգծեց, որ այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը ռազմաքաղաքական կառույցի հասունության վառ հաստատումն էր։
Այժմ հետևողականորեն ձևավորվում են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններին ՀԱՊԿ հավաքական ուժերի մասնակցության պայմանները։ Նրա խոսքով` ՀԱՊԿ գործընկերների հետ համագործակցության հետագա զարգացումը Ռուսաստանը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը ներառում է վեց երկիր՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան։
ՀԱՊԿ–ի քայլերը ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում. Կոպիրկին