Համաշխարհային խելագարությունը ևս 2,5-3 տարի կտևի. Դերիպասկա

Օլեգ Դերիպասկա. Արխիվային լուսանկար
Միլիարդատիրոջ կարծիքով՝ շուտով արժե սպասել ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ու միջազգային դատական ինստիտուտների ամբողջական ապաքաղաքականացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան կարծում է, որ ներկայիս համաշխարհային ճգնաժամը ևս 2,5-3 տարի կտևի:
«Հենց ներկայիս խելահեղությունը կանգ առնի, իսկ, ըստ ամենայնի, բոլորի ուժերը կբավականացնեն ևս 2,5-3 տարվա համար, ապա ողջամիտ ու խիղճ ունեցող քաղաքական գործիչների գլխավոր գերակայությունը կլինի միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի լուրջ վերամշակումը, որոնք կճանաչվեն ու կպահպանվեն բոլոր երկրների կողմից», - իր Telegram-ալիքում գրել է Դերիպասկան։
Բացի այդ, նրա կարծիքով, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ու միջազգային դատական ինստիտուտների լիակատար ապաքաղաքականացում տեղի կունենա՝ նրանց շտաբ-բնակարանները տարբեր երկրներ պարտադիր կերպով տեղափոխելով, որ ընդունող երկրներին զրկեն իրենց աշխատանքի ու դրանց կողմից ընդունվող որոշումների վրա ազդելու վարչական լծակներից:
Դերիպասկան արձանագրում է, որ «այս օրերին ամբողջ աշխարհում ստերի ու սադրանքների անդրսահմանային մակարդակ է», իսկ ամբողջ աշխարհում իրավապահ և դատական մարմինները հնազանդ գործիքներ են դարձել այն քաղաքական գործիչների ձեռքում, որոնք կարծես մոռացել են իրավունքի և արդարադատության մասին: