Ղազախստանի «Ամանատ» իշխանական կուսակցությունը Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել

Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Տոկաևի թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է «Ամանատ» կուսակցության գործադիր քարտուղար Ասխատ Օրալովը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի –Sputnik. Ղազախստանի իշխող «Ամանատ» կուսակցությունը պետության գործող ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևին նախագահի թեկնածու է առաջադրել, համապատասխան որոշման օգտին են քվեարկել 24-րդ արտահերթ համագումարի պատվիրակները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Երեկ` հոկտեմբերի 5-ին, պետության գործող նախագահին սատարելու մասին էին հայտարարել մի շարք հասարակական կազմակերպություններ և միավորումներ, այդ թվում` ազգային կամավորական ցանցը, Ղազախստանի քաղաքացիական դաշինքը, գեներալների խորհուրդը, «Qazaqstan team» երիտասարդական միավորումը, Աֆղանստանի պատերազմի վետերանների ասոցիացիան, մարզիկների միությունը և այլն:
Նույն օրը Պավլոդարի մարզում հանրության հետ հանդիպման ժամանակ Տոկաևը հայտարարել էր, որ ճիշտ է համարում ընտրություններում ոչ թե ինչ-որ կոնկրետ կազմակերպություն ներկայացնել, այլ հասարակական-քաղաքական ուժերի լայն կոալիցիա, որոնք ձևավորում են երկրում իրականացվող բարեփոխումների սոցիալական բազան: Դա, նրա կարծիքով, թույլ կտա հաստատել տարբեր կուսակցություններից և միավորումներից պետության ղեկավարի հավասար հեռավորության սկզբունքը:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 20-ին:
Ղազախստանի ԱԳՆ–ն հերքել է ՀԱՊԿ–ից դուրս գալու լուրը