Երևանի Կենտրոնում ողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափը

Երևան. Արխիվային լուսանկար
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան նաև Հրազդանում և Վանաձորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 4-ին և 5-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 30-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 1-ին փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափը։
Մթնոլորտային օդի աղտոտվածության հետևանքով ՀՀ-ում ամեն տարի մահանում է 51 մարդ
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ սեպտեմբերի 26-հոկտեմբերի 1-ը և Վանաձորում՝ հոկտեմբերի 3-ին։