ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Ադրեասյանն ու փոխնախարար Երանուհի Թումանյանցը 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։
ԱԺ–ում տեղի ունեցավ նրանց երդմնակալության արարողությունը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր գումարել էր արտահերթ նիստ ԲԴԽ նոր անդամներ ընտրելու համար։
Ավելի վաղ երկու թեկնածուները ԱԺ-ում հանդես են եկել ելույթով ու պատասխանել պատգամավորների հարցերին։