Արևմուտքը, պատժամիջոցներ սահմանելով Իրանի և ՌԴ–ի դեմ, ինքն է տուժել. իրանցի պաշտոնյա

Գազի հանքավայր
Իրանի նավթի փոխնախարարի խոսքով` լավ կլիներ, որ գազի ու նավթի հարցում թափանցիկ դիրքորոշում լիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արևմուտքը, պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի և Մոսկվայի դեմ, ինքն է դրանից տուժել և բախվել էներգետիկ ճգնաժամի, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն:
«Հիմա աշխարհը գազի ու նավթի կարիք ունի։ Լավ կլիներ` այս թեման ավելի մեծ ուշադրության արժանանար, թափանցիկ դիրքորոշում լիներ։ Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները օգուտ չեն բերում Արևմուտքին, որը տուժելու է դրանից։ Այսօր Եվրոպայում գազային ճգնաժամ է նկատվում, կան խնդիրներ, Նույնը վերաբերում է նաև նավթին», - նշել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսին դուրս եկավ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից, որը միջազգային միջնորդները` վեցյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա), ստորագրել էին 2015 թվականին, և այդպիսով վերականգնվեցին Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ Իրանի հետ բիզնես վարող այլ երկրների նկատմամբ, ինչն անդրադառնում է նաև իրանական նավթի արտահանման վրա։
Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշումն ուժեղացրեց Ուկրաինայի պատճառով, ինչը հանգեցրեց Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների աճի։
Արևմուտքը չի կարող ՌԴ-ի և Իրանի վրա բարդել էներգետիկ ճգնաժամի պատասխանատվությունը. ֆիննախ