ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 7–ին. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի բացառել, որ ԱՊՀ երկրների ղեկավարները կշնորհավորեն Վլադիմիր Պուտինին 70–ամյակի առթիվ, քանի որ միմյանց երկար տարիներ է ինչ ճանաչում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ-ն թիրախում է պահում բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ-ում ՌԴ-ի հարևաններին. Պուտին
Նա չի բացառել, որ ԱՊՀ երկրների ղեկավարները կշնորհավորեն Վլադիմիր Պուտինին տարեդարձի կապակցությամբ, քանի որ տարիներ շարունակ ճանաչում են միմյանց։
«Որպես կանոն` արարողակարգը դա (շնորհավորանքները, - խմբ.) երբեք չի նախատեսում: Եվ հաճախ նվերները փոխանցվում են արձանագրությունների միջոցով, բայց բոլորը միմյանց նոր չեն ճանաչում շատերն իրար գիտեն ավելի քան մեկ տասնամյակ, ուստի, զուտ մարդկայնորեն, կշնորհավորեն ծննդյան օրվա առթիվ»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 7–ին նախագահին հագեցած աշխատանքային օր է սպասում։
ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը