Պետք է կազմակերպենք տեղահանվածների բուժօգնությունը. Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանը ընդգծեց, որ առողջապահության ոլորտում անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբեր – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և իրենց բնականոն կյանքից զրկված քաղաքացիներին բժշկական աջակցության տրամադրումը: Նա նման կարծիք հայտնեց Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակում կազմակերպված ասուլիսի ժամանակ:
«Մենք պետք է կազմակերպենք նրանց ընթացիկ բժշկական օգնությունը, նրանց առաջնային օղակի ծառայությունները, պատվաստումները, ընթացիկ հսկողական այցերը: Մեր ամբողջական համակարգը խաթարման ռեժիմում պետք է հնարավորություն ունենա բոլոր կարիքները հոգալու»,- նշեց նախարարը:
Ավանեսյանը ընդգծեց, որ առողջապահության ոլորտում անընդհատ ներդրում է կատարվում համակարգն ուժեղացնելու, կրթելու, բժշկական կենտրոնները վերազինելու, ինչպես նաև մեխանիզմներ ստեղծելու համար, որ բոլորը միասնական, կոորդինացված, արագ աշխատեն իրար հետ:
Ավանեսյանը շեշտեց, որ ամեն տարի ՀՀ պետբյուջեում առողջապահական ծախսերը աճ են գրանցում: