ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ChessMood Open շախմատային մրցաշարի 6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի խաղացող Մանուել Պետրոսյանը 5,5 միավորով առաջատարն է։
Սպիտակ ֆիգուրներով նա այսօր մրցել է հավաքականի նախկին խաղացող Տիգրան Լ․ Պետրոսյանի հետ և հասել է հաղթանակի 37-րդ քայլին։
5,5 միավոր ունի նաև երկրորդ տեղում ընթացող իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան։ Նա 6-րդ տուրում սևերով պարտության մատնեց իրանցի Մասուդ Մոսադեղպուրին։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում է 180 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իրանից, Լիտվայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից։