Կռվի ժամանակ միջուկային օբյեկտներին պետք չէ սպառնալ. Գրոսին` Հայկական ԱԷԿ-ի մասին

ՄԱԳԱՏԷ–ի տնօրենը հայտնել է, որ ամենայն հստակությամբ հայտարարել է իր կարծիքը միջուկային օբյեկտների անվտանգության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռազմական գործողությունների պատճառով միջուկային անվտանգությունը չի կարող սպառնալիքի տակ հայտնվել։ Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին՝ պատասխանելով Մեծամորի ԱԷԿ-ի մասին ադրբեջանցիների հնչեցրած սպառնալիքների (արցախյան 44–օրյա պատերազմի ժամանակ) վերաբերյալ հարցին։
ՄԱԳԱՏԷ–ի տնօրենը հայտնել է, որ ամենայն հստակությամբ հայտարարել է իր կարծիքը միջուկային օբյեկտների անվտանգության մասին։
Գրոսին նշել է, որ նախկինում նման հայտարարություններ լսել է, և դրանք անթույլատրելի են:
«Ինչպես ՄԱԳԱՏԷ-ն, այնպես էլ անձամբ ես հայտարարել եմ, ընդ որում ՝ շատ ակտիվ, որ միջուկային անվտանգությունը չպետք է սպառնալիքի տակ հայտնվի ռազմական առճակատման պատճառով։ Հուսով եմ, որ դա երբեք տեղի չի ունենա։ Ես հստակ հայտարարել եմ, որ դա անթույլատրելի է»,–ասել է նա։
Հիշեցնենք, որ դեռևս 2020թ.հուլիսին Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Մեծամորի ԱԷԿ-ի հրթիռակոծման սպառնալիքներ էր հնչեցրել։ Հայկական կողմն այդ հայտարարությունները ներկայացրել է Ռաֆայել Գրոսիին։
Ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացում և ոչ միայն. Փաշինյանն ընդունել է Գրոսիին