Կրկին երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Այսօր տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ Իրանում երկրաշարժ էր գրանցվել նաև այսօր տեղական ժամանակով ժամը 04:21-ին, Մարանդ քաղաքի մոտ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 7-8 բալ: