ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնել է իր պաշտոնավարման ավարտի մասին։
«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը որպես Հայաստանի արդարադատության նախարար»,– գրել է նա:
Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրեն վստահելու համար։
«Ցանկացած կարգավիճակով կշարունակեմ իմ աշխատանքը, որպեսզի Հայաստանում ի վերջո լինի արդարություն բոլորի համար, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը արդար և արդյունավետ դատարանն է»,– եզրափակել է Անդրեասյանը:
Նշենք, որ նա պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի օգոստոսին։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 26–ին Կարեն Անդրեասյանին առաջադրեց որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու։