Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը

Եզրափակիչ դուրս եկած 70 կգ քաշային Երանոս Օհանյանին մրցաշարի գլխավոր բժիշկը վնասվածքի պատճառով թույլ չի տվել մրցամարտին, և մարզիկն արժանացել է արծաթե պարգևի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է փայլուն արդյունքով։ Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ մեր ընտրանին Իտալիայում նվաճել է 5 մեդալ, որից երկուսը՝ ոսկե, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնել են 46 կգ քաշային Վաղարշակ Քեյանն ու 52 կգ քաշային արցախցի Էրիկ Առստամյանը։
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում
Եզրափակիչ դուրս եկած 70 կգ քաշային Երանոս Օհանյանին մրցաշարի գլխավոր բժիշկը վնասվածքի պատճառով թույլ չի տվել մրցամարտին, և մարզիկն արժանացել է արծաթե պարգևի։
Հայաստանը ներկայացնող ևս երկու բռնցքամարտիկ` 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանն ու 60 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը նվաճել են բրոնզե մեդալ։
Հայաստանի տղաների հավաքականը թիմային պայքարում առաջին տեղն է գրավել։