Գլխի վնասվածքներով հիվանդների բուժման նոր մեթոդ են ռուս մասնագետները ներկայացրել Երևանում

Իվան Ռեդկինը
Ներկայումս ռուսական մեթոդը կիրառվում է գլխուղեղի կաթված, COVID և մի շարք այլ ծանր հիվանդություններ տարած հիվանդների բուժման համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի - Sputnik. Ռուս մասնագետների մեթոդը, որն արագացնում է գլխուղեղի վնասվածքներով հիվանդների վերականգնումը, կարող է հետաքրքրել հայ գործընկերներին։ Սրանում վստահ է «Ռեանիմատոլոգիայի և ռեաբիլիտոլոգիայի դաշնային գիտա-կլինիկական կենտրոնի» դաշնային պետական բյուջետային հիմնարկի կենտրոնի ղեկավար Իվան Ռեդկինը։
Համապատասխան մեթոդը Ռեդկինը ներկայացրել է «Ռուսաստան– Հայաստան էքսպո– 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում:
Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա նշել է, որ խոսքը կրանիոց կրանիոցերեբրալ հիպոթերմիայի մասին է։ Ներկայումս այն կիրառվում է կորոնավիրուս տարած հիվանդների բուժման համար, սակայն չի բացառվում, որ հետագայում կօգնի վերականգնվել մարտական գործողությունների հետևանքով գլխուղեղի ծանր վնասվածքներ ստացած զինծառայողներին:
Մեթոդի էությունը ուղեղի ջերմաստիճանի իջեցումն է. Այսինքն՝ հատուկ սարքի օգնությամբ դրա արհեստական սառեցումը գլխի արտաքին ծածկույթի միջոցով։
«Մենք զբաղվում ենք հետքովիդային շրջանում հիվանդների վերականգնմամբ։ Այսօր շատ մեծ թվով հիվանդներ, որոնք COVID են տարել, տառապում են հիշողության, քնի խանգարումներից և այստեղ օգնության է գալիս ուղեղի կիսագնդերի հիպոթերմիան է», - ասաց Ռեդկինը։
Նրա խոսքով՝ ընթացակարգը գլխուղեղի կիսագնդերի ջերմաստիճանի վերահսկումն է։ Այն նորմայում պետք է 36.0 – 36.2 լինի:
Ռեդկինը նշեց, որ ռուսական մեթոդը լայնորեն կիրառվում է նաև գլխուղեղի կաթված տարած հիվանդների վերականգնման համար, որոնք ունեն ծերունական տկարամտություն, Ալցհեյմեր, անոթային դեմենցիա: Այս նորարարությունը լավ ազդեցություն է թողնում թմրամիջոցների կախվածության դեմ պայքարում, կլինիկական մահից հետո հիվանդների վերականգնման հարցում: Այսինքն` ցանկացած խանգարման բուժման համար, որոնք գլխուղեղի ջերմաստիճանի անհավասարակշռություն են առաջացնում։
Ինչ վերաբերում է մարտական գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած հիվանդներին, ապա Ռեդկինը չբացառեց, որ մեթոդն օգտակար կլինի նաև նրանց համար, քանի որ թերապիան ինքնին արդյունավետ է վնասվածքների բուժման համար:
Մասնագետը նաև նշեց, որ այս մեթոդը թույլ է տալիս մեկուկես անգամ կրճատել վերակենդանացման բաժանմունքում հիվանդների գտնվելու ժամանակը: Բացի այդ, թերապիան առավել արդյունավետ է ուղեղի ֆունկցիոնալ, ոչ թե ձևաբանական խանգարումների դեպքում։
«Այլ կերպ ասած՝ մեր մեթոդը թույլ է տալիս վերակենդանացնել ուղեղային հյուսվածքը», - նշեց Ռեդկինը։
Ռեդկինը նշեց, որ իրենք Հայաստանում ներկայացրել են նաև կրկնվող թոքաբորբ ունեցող հիվանդների ադապտիվ ֆագոթերապիա (բուժում բակտերիաների վիրուսների կիրառմամբ): Այսինքն՝ աշխատում են պաթոգեն միկրոօրգանիզմների լիզիսի (քայքայման) գործընթացի վրա։
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 5-7-ը անցկացվում է «Ռուսաստան– Հայաստան էքսպո– 2022» 9-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը: Դրա նպատակն է խորացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և քաղաքական համագործակցությունը, ինչպես նաև զարգացնել համատեղ բիզնես, առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունները։ Միջոցառումն իրականացվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, առևտրի նախարարության, տնտեսական զարգացման նախարարության, Էներգետիկայի նախարարության, կրթության և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի կառավարական, խորհրդարանական և գործարար շրջանակների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու Մոսկվայի առևտրաարդյունաբերական պալատների հովանու ներքո:
Ստեղծագործական և մասշտաբային. Երևանում առաջին անգամ ռուսական բուհերի ցուցահանդես կանցկացվի