ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Տալանտ Մամիտովը վայր է դրել լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը:
«Ժոգորկու Կենեշի (խորհրդարանի. խմբ.) այսօրվա հոկտեմբերի 5-ի նիստում Տալանտ Մամիտովը սեփական ցանկությամբ վայր դրեց Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշի տորագայի (խոսնակի. խմբ.) լիազորությունները»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Մամիտովն իր ելույթում կարևորել է խորհրդարանի դերը երկրի հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացման գործում: Նա հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կարևոր որոշումներ են ընդունվել, այդ թվում` երկրի Սահմանադրությունը:
«Իր ելույթի ավարտին տորագա Տալանտ Մամիտովը երախտագիտություն է հայտնել գործընկերներին իրեն վստահելու համար՝ ընդգծելով, որ պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել է սեփական ցանկությամբ»,- մանրամասնել են մամուլի ծառայությունում:
Մամիտովը խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից։