«FlyOne Armenia»–ն ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով

«FlyOne Armenia» ընկերության ինքնաթիռ
Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունն այս տարվա հոկտեմբերի 19-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Երևան-Եկատերինբուրգ-Երևան երթուղով: Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Տոմսեր գնելու համար պետք է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ։
«FlyОne Armenia»–ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում մի քանի ուղղություններով` Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է «Airbus A320» ընտանիքի ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։