ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուս փիլիսոփայի դստեր՝ լրագրող Դարյա Դուգինայի սպանությանը մեղսակից է Ուկրաինայի իշխանությունը, որը գործել է առանց ամերիկացի կուրատորների իմացության։ ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները թվարկել են սպանության ենթադրյալ պատվիրատուներին։ Տեղեկությունը հայտնում է New York Times թերթը։
Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների խոսքով՝ ԱՄՆ-ն չի մասնակցել ահաբեկչությանը և ոչ մի հետախուզական տեղեկատվություն չի տրամադրել: Ավելին, պաշտոնատար անձինք նույնիսկ տեղյակ չեն եղել նման գործողության անցկացման մասին, այլապես «անպայման դեմ կլինեին սպանությանը, եթե նրանց հետ խորհրդակցեին»։
ԱՄՆ-ում կարծում են, որ նման հարձակումները հրապարակային անձանց վրա «կարող են Մոսկվային հրահրել հարվածներ հասցնել բարձրաստիճան ուկրաինացի պաշտոնյաներին»:
Լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան մահացել է օգոստոսի 20-ի երեկոյան մերձմոսկվայի Օդինցովոյի շրջանում Մոզայսկի մայրուղում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը օգոստոսի 22-ին հայտարարել է, որ Դուգինայի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները, կատարողն Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է, որը հուլիսի 23-ին դստեր հետ Ռուսաստան էր ժամանել: ԱԴԾ-ի տվյալներով՝ մեքենայի կառավարվող պայթեցումից հետո սպանության կատարողը դստեր հետ մեկնել է Էստոնիա՝ Պսկովի մարզով։