ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին։ Տեղեկությունը հայտնում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Երեկ օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում` ահազանգելով, որ Դիմաց լեռան վրա ինչ-որ բան են կառուցում։
«Ի պատասխան ահազանգերի, հայտնում ենք, որ «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։ Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին»,–ասված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում խնդիրների մասին ահազանգելու համար։