Աստրախանում ձերբակալել են քաղաքապետի օգնական Կարեն Գրիգորյանին

Ոստիկան
Կարեն Գրիգորյանին ձերբակալելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ուժայինները ձերբակալել են Աստրախանի քաղաքապետի օգնական, «Ռոդինա» կուսակցության տարածաշրջանային կառույցի նախագահ Կարեն Գրիգորյանին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Աստրախանի քաղաքային դումայի «Ռոդինա» կուսակցության խմբակցության ղեկավար Վասիլի Վորոխը։
Նրա խոսքով` ձերբակալության պատճառն իրեն հայտնի չէ։
«Չարժե հապճեպ եզրակացություններ անել»,– ավելացրել է Վորոխը։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Գրիգորյանը կասկածվում է իր վերահսկողության տակ գտնվող Telegram–յան ալիքների հետ կապված հանցագործությունների մեջ։
ՌԻԱ Նովոստին իրավապահ մարմիններից պաշտոնական մեկնաբանություն դեռ չի ստացել։
Գրիգորյանը Աստրախանի շրջանի «Ռոդինա» կուսակցության մասնաճյուղի ղեկավարն է։ Աստրախանի քաղաքապետի օգնականի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի սկզբին։
Ինչպես է ՌԴ ՆԳՆ–ն ձերբակալում Telegram-ով գումար կորզած տղամարդկանց