Այն հայտարարությունները, թե ՌԴ–ն երես է թեքել ՀՀ–ից, անհիմն շահարկումներ են. Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինն ու Բաբկեն Թունյանը "Expo Russia Armenia 2022" ցուցահանդեսի բացմանը (5 հոկտեմբերի, 2022թ). Երևան
Ռուսաստանը միշտ սատարում է այն բոլոր քայլերը, գործընթացները, որոնք կօգնեն կանխել ուժի կիրառումը Հարավային Կովկասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասի խաղաղ և անվտանգ զարգացումը Ռուսաստանի համար կենսական անհրաժեշտություն է, ուստի բոլոր այն հայտարարությունները, թե Ռուսաստանը երես է թեքել Հայաստանից, անհիմն շահարկումներ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կշարունակի աշխատել եռակողմ ձևաչափով. Կոպիրկին
«Ռուսաստանը միշտ սատարում է այն բոլոր քայլերը, պրոցեսները, որոնք կօգնեն խաղաղություն ապահովել, հող կնախապատրաստեն Հարավային Կովկասի խաղաղ և անվտանգ զարգացման համար և թույլ չեն տա, որ ուժի կիրառման դրսևորումներ լինեն։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս տարածաշրջանն ապահով լինի, ներդրում ունենա տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներում։ Ռուսաստանի համար սա շատ կարևոր է, կենսականորեն կարևոր։ ՌԴ–ն Հարավային Կովկասի հարևանն է, ուստի ցանկացած շահարկում, թե Ռուսաստանը շրջվում է տարածաշրջանից, երես թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան սպեկուլյացիա։ Ես սա պաշտոնապես եմ հայտարարում»,–ասաց Կոպիրկինը։
Հայաստանի իշխանությունները շտապել են «դուրս գրել» Մոսկվային. քաղաքագետ
ՌԴ դեսպանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է։
ՀԱՊԿ–ի քայլերը ցույց կտան կազմակերպության ներկայությունն ու դերը տարածաշրջանում. Կոպիրկին