3-4 տարի հետո բարձր տեխնոլոգիաները կարող են դառնալ տնտեսության ամենամեծ ոլորտը. Քերոբյան

Այսօր Հայաստանի տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը կազմում է մոտավորապես 5%։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Բարձր տեխնոլոգիաների ոլորտը 3-4 տարի հետո կարող է դառնալ երկրի տնտեսության մեջ ամենամեծը։ Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Global Innovation Forum 2022 Life Altering Technologies» համաժողովի շրջանակում։
«Այսօր մեր տնտեսության մեջ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնաբաժինը կազմում է մոտ 5%, և այն արագ աճում է՝ ամեն տարի 20-30%։ Կարծում ենք, որ այս տարի այն կարող է աճել 50%-ով, ՀՆԱ-ում տեսակարար կշիռը կարող է հասնել 6-6,5 50%–ի»,- ասաց Քերոբյանը։
Քերոբյանի խոսքով` 3-4 տարի հետո այն կարող է դառնալ տնտեսության ամենամեծ ոլորտը՝ ավելի մեծ, քան հանքարդյունաբերությունը և վերամշակվող արդյունաբերությունը։
Հայկական ընկերությունները սկսում են զբաղեցնել ՌԴ շուկայում ազատված տեղերը. Քերոբյան
Պետք է նկատի ունենալ, որ սա մյուս ոլորտների համեմատ ունի բարձր արտադրողականություն։ Այստեղ միջին աշխատավարձը բարձր է՝ մոտ 1,1 մլն դրամ, մինչդեռ ընդհանուր առմամբ Հայաստանում միջին աշխատավարձը 4 անգամ պակաս է (253 հազար դրամ)։
Ընկերությունների մեծ մասը չի թվայնացրել գործընթացները, «շատ թուղթ է օգտագործվում», և մարդկային գործոնը մեծ է։