ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ

ԶԱԷԿ
Մուրաշովին արտաքսել են Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ ՌԴ իշխանության մարմինների վարկաբեկմանն ուղղված գործունեություն իրականացնելու մեղադրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Իգոր Մուրաշովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի բացառիկ սյուժեում պատմել է, որ կոլեկտիվին արգելել է հրապարակել ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին ուղղված դիմումները, որոնցով պահանջում էին դադարեցնել գնդակոծությունները: Նրա հարցազրույցից մեջբերումներ է անում ՌԻԱ Նովոստին։
«Ես այդ դիմումի տեքստը չեմ համաձայնեցրել Կիևի հետ, քանի որ դա կարող էր վնասել Ուկրաինայի պետական շահերին», - պատմել է նա:
Մուրաշովը, որն արտաքսվել Է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածք ՌԴ իշխանության մարմինների վարկաբեկմանն ուղղված գործունեություն իրականացնելու մեղադրանքով, խոստովանել է, որ մեսենջերների միջոցով շփվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից Իգոր Կազեմիրսկու հետ և տեղեկություններ է փոխանցել ատոմակայանում գործերի ներկա վիճակի մասին:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։