Վանաձորում 2 կվադրոցիկլ է այրվել, մեկն ամբողջությամբ, մյուսը` մասնակի

Հրդեհը մեկուսացնելուց հետո մարելու համար 2 րոպե է պահանջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ Վանաձորում այսօր 2 կվադրոցիկլ է այրվել, մեկն ամբողջությամբ, մյուսը` մասնակի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 4-ին` ժամը 14։36-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում այրվում է կվադրոցիկլ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 14։47-ին։ Այրվել է երկու կվադրոցիկլ, որից մեկը՝ մասնակի։
Չարենցավանում ավտոմեքենան բախվել է ծառին և հրդեհվել