Ուզբեկական Չիրչիկի ձեռնարկությունում հրդեհից հետո պայթյուն է որոտացել․ տեսանյութ

Ուզբեկստանի հրշեջ ծառայություն. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ համացանցում տարածվել էին ձեռնարկության հրդեհի կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ուզբեկստանում ազոտական պարարտանյութերի և քիմիական արտադրանքի խոշոր արտադրողի՝ «Մաքսամ-Չիրչիկի» (արտահանում է նաև Ռուսաստան, ԱՄԷ, Իրան, Թուրքիա) տարածքում հրդեհ է բռնկվել, որը հանգեցրել է պայթյունի: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ուզբեկստանը՝ հղում անելով Տաշքենդի մարզի ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը փրկարար ծառայությունը ստացել է այսօր առավոտյան ժամը 8:40-ին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ իրավիճակը վերահսկելի է, պատճառները պարզվում են: