Ռոսգվարդիան ահաբեկչություն է կանխել Մելիտոպոլում

Վնասազերված նռնակ
Պայթուցիկ սարքը հայտնաբերվել է մանկական խաղահրապարակի մոտակայքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Մելիտոպոլում ահաբեկչություն է կանխվել, հեռակառավարվող նռնակ է վնասազերծվել: Տեղեկությունը հայտնում է Ռոսգվարդիայի մամուլի ծառայությունը։
«Ռոսգվարդիայի աշխատակիցները Ալեքսանդր Նևսկու փողոցի 139 շենքի բակում հայտնաբերել են ձեռքի պաշտպանական նռնակ։ Պայթուցիկ սարքը գտնվել է մանկական խաղահրապարակի մոտակայքում», - ասված է հաղորդագրության մեջ։
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Դեպքի վայր մեկնած սակրավորները պարզել են, որ նռնակը հագեցած է ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիչով, ինչը վկայում է, որ այն նպատակաուղղված դրվել է ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով։
Նշվում է, որ ուժայինների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ահաբեկչական գործողությունը կանխվել է, ոչ ոք չի տուժել:
Ռուս ուժայինները Խերսոնի մարզում ուկրաինացի դիվերսանտների խումբ են ոչնչացրել