Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է չեղարկվել ու հետաձգվել

Տասնյակ ինքնաթիռների թռիչքի ժամանակի փոփոխության պատճառները չեն նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 4-ին ընդհանուր առմամբ ավելի քան 40 չվերթ է հետաձգվել ու չեղյալ հայտարարվել: Զանգվածային ուշացումների մասին հաղորդում է «Յանդեքս. Ժամանակացույց» ծառայությունը։
Այսպես, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 6 չվերթ, ևս 11-ը չեղյալ է հայտարարվել։ «Վնուկովոյում» 7 մեկնում է հետաձգվել, 11-ը չեղարկվել է։ «Շերեմետևոյում» հետաձգվել է ևս 6 չվերթ։ Ընդհանուր առմամբ չվացուցակի փոփոխություններն անդրադարձել են 41 չվերթի վրա։
Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում ուղևոր է մահացել
Ժուկովսկում թռիչքների հետաձգումների և չեղարկման մասին տվյալներ չկան։ Տասնյակ ինքնաթիռների թռիչքի ժամանակի փոփոխության պատճառները չեն հաղորդվում։
Ավելի վաղ «Ռոսավիացիան» հերթական անգամ երկարաձգել է Ռուսաստանի հարավի ու կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը մինչև հոկտեմբերի 10-ը: Սահմանափակումներն անդրադարձել են երկրի 11՝ Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի և այլ քաղաքների օդանավակայանների։