Լուսագյուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Լուսագյուղում ավտոմեքենա է այրվել
Ավտոմեքենայի վարորդ Է․ Մ․-ն ստացել է վերին վերջույթների այրվածքներ․ տուժածը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 14։17-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է ավտոմեքենա, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հայազգի ոստիկանը Ռուսաստանում հրդեհից փրկել է երկու կանանց և մանկահասակ երեխաների
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 14:49-ին: Այրվել են «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։
Ավտոմեքենայի վարորդ Է․ Մ․-ն ստացել է վերին վերջույթների այրվածքներ․ տուժածը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: