Կենսաթոշակային ֆոնդերի գործունեությունը և եկամտաբերությունն են քննարկել Փաշինյանը և Շյուցը

Փաշինյանը կարևորել է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը և հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի թափանցիկության:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում «Ցե-Կվադրատի» (ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության )ներգրավվածությունը կարևոր է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցի հետ հանդիպմանը, հայտնում են կառավարությունից:
Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, և «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն:
Հանդիպմանը քննարկվել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի» կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը, եկամտաբերությանը, այդ առնչությամբ հանրային իրազեկվածությանը վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետ Փաշինյանին տեղեկատվություն է ներկայացվել ընթացիկ արդյունքների վերաբերյալ:
Նա ընդգծել է՝ կառավարությունը կարևորում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը և հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի թափանցիկության, հանրային հաշվետվողականության ավելացմանը, հանրային վստահության բարձրացմանը, կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը: