Իրանի ՊՆ-ն հաջողությամբ գործարկել է «Սաման» միջուղեծրային քարշակը

Saman 1
Սարքը նախատեսված է արբանյակները տարբեր ուղեծրերի միջև տեղափոխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իրանի պաշտպանության նախարարությունն այսօր հաջողությամբ փորձարկել է«Սաման» տիեզերական սարքը, հայտնում է Fars գործակալությունը։
Նշվում է, որ սարքը մշակվել է պաշտպանության նախարարության օդատիեզերական արդյունաբերության կազմակերպության մասնագետների ջանքերով՝ Իրանի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Քարշակը նախատեսված է արբանյակները տարբեր ուղեծրերի միջև տեղափոխելու համար: