Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է. Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի անվտանգության ապահովումը Ռուսաստանի առաջնահերթություններից է: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։
«Վարդապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները։ Նա ընդգծել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման, հայ ռազմագերիների վերադարձի և հրադադարի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Աննա Վարդապետյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
Վարդապետյանը խոսել է նաև Ադրբեջանի ԶՈւ–ի պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում` կանանց խոշտանգման դեպքերի մասին։ Դատախազը շեշտել է այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններ կատարած անձանց և կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանը գործադրում է բոլոր ջանքերը բարձրացված հարցերը լուծելու համար։
Պետք է պատասխանատվության ենթարկվեն. Կանադայի ԱԳ նախարարը` հայ գերիներին սպանելու մասին
Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ի առավոտյան ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները գնդակահարում հայ գերիներին։
Ագրեսորը պետք է պատասխան տա. Փաշինյանը՝ հայ գերիների գնդակահարության տեսանյութի մասին
Ըստ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի` հստակ ապացույցներ կան, որ հայ գերիների գնդակահարությանը ներգրավված է եղել «Կոմանդո» ստորաբաժանումը, որը վերապատրաստվում է թուրք հրամանատարների կողմից: Գնդակահարությունը տեղի է ունեցել Իշխանասարում։ Արդեն նույնականացրել են գնդակահարված երկու զինծառայողի։ Տեսանյութում երևում է, որ դիրքում գտնվել է 9 զինծառայող, որոնցից 4-ին գնդակահարում են: Սակայն տարածված տեսանյութում այլ հայ գերիներ ևս կան:
Ֆրանսիայի ԱԳՆ–ն հայտնի տեսանյութից հետո Ադրբեջանին կոչ է արել ազատել բոլոր գերիներին