Երևանում բախվել են «Hyundai Sonata»–ն ու մոպեդը. վերջինիս 24–ամյա վարորդի վիճակը ծանր է

Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։ Վերջինիս 24–ամյա վարորդի վիճակը ծանր է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 4-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են մոտոցիկլետ և մարդատար ավտոմեքենա»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքնան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1974 թ.) և մոպեդը (վարորդ՝ Գ․ Բ․, ծնված 1998 թ.):
Երևանում մոտոցիկլետը բախվել է ծառին․վարորդին և ուղևորին տեղափոխել են հիվանդանոց
Փրկարարները սահմանազատել են տարածքը և մոպեդի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: